Էկոնոմիկայի նախարար․ Կառավարող ուժն առայժմ Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում կոնսենսուս չունի
Չի կարելի ասել, թե կառավարող ուժը Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում համապարփակ կոնսենսուս ունի տնտեսական էֆեկտի տեսանկյունից, բայց տարեվերջին նման կոնսենսուս ձեռք կբերվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 16-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Տարբեր կարծիքների առկայությունը նա համարում է նորմալ երևույթ։ Նախարարը պարզաբանեց, որ ոմանց համար ավելի կարևոր են լիբերալ մոտեցումները, մյուսների համար՝ ներքին շուկայի պաշտպանությունը, հատկապես թուրքական լիրայի ահավոր արժեզրկման ֆոնին։
Նրա գնահատմամբ՝ տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կրեն սիմետրիկ բնույթ, իսկ նախապես անհրաժեշտ է մանրամասն վերլուծություն իրականացնել։ «Տնտեսական ցուցանիշների գնահատականը վկայել է այն մասին, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնելը ճիշտ քայլ էր։ Եթե նախկինում Հայաստանում 260 մլն դոլարի թուրքական ապրանքներ էին ներմուծում և արտահանում 2-3 մլն դոլարի ապրանք, ապա այս տարի ներմուծվել է տասն անգամ քիչ, արտահանման ցուցանիշները զրոյական էին»,- ավելացրեց Քերոբյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: