Последние новости

Քերոբյան․ Երկաթգծի Հորադիզի հատվածի գործարկման համար 1 մլրդ դոլարից շատ ներդրում է պետք

Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան տանող երկաթգիծը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով հարցին, թե շա՞տ ծախս է պետք երկաթգծի բացման համար։

«Ծախսերի առումով տվյալներն ունի ՏԿԵ–ն, սակայն Երասխի մոտ, կարծեմ, մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է։ Հարցն այն է, որ այս հատվածում նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է, իսկ ճանապարհն էլ ավտոմեքենաների համար է ծառայում», - ասաց նախարարը։

Նրա խոսքով` Մեղրիի հատվածի համար այս պահին հստակ նախագիծ չկա, ինչպես նաև չկա ծախսերի մոտավոր գնահատական։ Սակայն Քերոբյանը կարծում է, որ մինչև 200 մլն դոլարի սահմանում կարող է լինել ներդրումը։ Նա նշեց նաև, որ ավելի խոշոր ներդրում կպահանջվի սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցման համար. 1 մլրդ դոլարից ավելի պետք է արվի այդ հատվածը վերագործարկելու համար։

Հարցին, թե Հայաստանի տնտեսության համար որքա՞ն աճ կապահովի երկաթգծի գործունեությունը, Քերոբյանը հայտնեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ ժամանակացույց է նախատեսված երկաթգծի կառուցման և շահագործման համար։

«Այստեղ կարևոր են մանրուքները. որոշ երկաթգծերի կառուցման շատ ավելի երկար ժամանակ է պահանջվելու։ Կարևոր է հասկանալ նաև` արդյոք այդ երկաթգծերը կշահագործվեն պատրաստ լինելուն պես, թե միաժամանակ պետք է սկսեն աշխատանքը։ Եթե միաժամանակ լինի, ապա առջևում դեռ մի քանի տարի կա»,–ասաց Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ