Օվերչուկ. ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակը ձեռնտու կլինի Ադրբեջանին
Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակը ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ նման կարգավիճակն իսկապես դիտորդ երկրին հնարավորություն է տալիս ավելի տեղեկացված լինել կատարվող իրադարձությունների մասին։
«Ադրբեջանում շատ քչերը գիտեն ԵՏՄ-ի մասին։ Բնակչության մոտ 30-40%-ը չգիտի՝ դա ինչ է։ Իհարկե, իրազեկման մակարդակը պետք է բարձրացնել, և այս աշխատանքի ձևը դիտորդի կարգավիճակն է: Այս կարգավիճակի շրջանակում դիտորդ երկիրը կարող է մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, ստանալ բոլոր փաստաթղթերը, տեսնել, թե ինչպես է աշխատում կազմակերպությունը ներսից։ Դիտորդ երկիրն իրավունք ունի իր ներկայացուցիչներն ունենալ այս կազմակերպությունում: Երբ ավելին գիտես, կարող ես ավելի շատ օգուտ ստանալ համագործակցությունից: Ուստի դա ձեռնտու է նաև Ադրբեջանին»,-ասել է ՌԴ փոխվարչապետը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել էր Ադրբեջանին հրավիրել կազմակերպություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.