14 կուսակցություններ կոչ են անում ազատել ընտրված քաղաքապետներին
14 կուսակցություններ կոչ են անում ազատել ըտրված քաղաքապետներին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։ Կուսակցությունների հայտարարությունը Facebook–ի իր էջում տարածել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Հայտարարությունում նշված է, որ տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում իշխող վարչակազմն ամբողջությամբ փորձում է զավթել իշխանությունը տեղերում: «Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ», ֊ ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում, Գյումրիում,Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ձերբակալությունները ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են:
«Իշխանության նպատակը մեկն է՝ ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր դիմադրելով հակապետական իշխանություններին, փորձում են կանգնեցնել պետության կործանման գործընթացը և խանգարել հայրենավաճառ ծրագրերին», ֊ ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը բաց է միանալու համար, այն ստորագրել են «Ազատություն», «Ազգային Անվտանգություն», «Ազգային Ժողովրդավարական Միություն», « Երկիր Ծիրանի», «Զարթոնք» , «Ժողովրդավարական ուղի» , «Համերաշխություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայրենիք», «Մեկ Հայաստան» կուսակցությունները և «Վերածնվող Հայաստան», « Քրիստոնեա-Դեմոկրատական » կուսակցությունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.