Երևանում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան կտեղադրվի
Երևանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի կտեղադրվի։ Հուշարձանի տեղադրմանն աջակցելու որոշում է կայացվել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին։
Նշենք, որ Ռուսաստանի հրապարակը Երևանի քաղաքապետարանին հարող հրապարակն է, որը այդ անվանումը ստացել է 2008-ին։
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին քննարկվել են նաև միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, երկկողմ հումանիտար կապերը, միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, երիտասարդական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր, բարձրացվել է ռուսալեզու ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի համալրման հարցը, կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նիստի ժամանակ նշել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռևս չեն լուծվել: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Արցախի խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, և ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
«Самое серьёзное ограничение, которое вызывает у меня недовольство, — это фактический запрет на выезд из Армении, что мешает моей международной деятельности», — заявил в ходе встречи с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.