ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է ռուսական բանաձևի նախագիծը, որը դատապարտում է նացիզմի և ռասիզմի հերոսացումը, դեմ են քվեարկել միայն ԱՄՆ-ն ու Ուկրաինան։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության Twitter-յան էջում։
Բանաձևը կոչվում է «Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և պրակտիկայի այլ տեսակների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը»։
Բանաձևին կողմ է եղել 130 պետություն, ձեռնպահ են մնացել 49–ը, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդներն ու Լեհաստանը։
Փաստաթղթի հեղինակները վճռականորեն դատապարտում են նացիզմի հերոսացման և քարոզչության հետ կապված միջադեպերը, մասնավորապես՝ պրոնացիստական բովանդակության գրաֆիտին և նկարները, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների վրա:
Բանաձևը պետություններին կոչ է անում վերացնել ռասայական խտրականության բոլոր ձևերը բոլոր համապատասխան միջոցներով, այդ թվում` օրենսդրորեն, եթե հանգամանքներն են պահանջում։
Ռուսաստանի ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Գրիգորի Լուկյանցևը նոյեմբերի կեսերին Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել «առանձին երկրներում նացիզմի և ֆաշիզմի դեմ պայքարողների հուշարձանների դեմ հայտարարված պատերազմին»:
«Ի՞նչ անել <...> նացիստների պատվին ամենամյա շքերթների հետ։ Ինչո՞ւ են Եվրոպայի կենտրոնում ամեն տարի ջահերով երթեր կազմակերպվում նրանց պատվին, ովքեր ակտիվորեն համագործակցել են նացիստների հետ և նրանց հանցագործությունների մեղսակիցներն են եղել»,-հետաքրքրվել է դիվանագետը՝ նշելով, որ «մի շարք երկրներ» արգելում են նացիզմի դեմ հաղթանակի հետ ասոցացվող խորհրդանշանները։
Փաստաթուղթը դատապարտում է նաև կրթական այնպիսի նյութերի օգտագործումը ( ինչպես նաև ուսումնառության ընթացքում այնպիսի հռետորաբանությունը), որը քարոզում է ռասիզմ, խտրականություն, ատելություն և բռնություն՝ էթնիկ ծագման, ազգության, կրոնի կամ համոզմունքների հիման վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.