«Հրապարակ». ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին թեև միացել էր ավագանու 65 անդամից 43-ը, սակայն Մարությանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա բավականին հանգիստ է և կարծում է, որ փակ քվեարկության արդյունքում մեծ մասը կողմ չի քվեարկի, և կտապալվի Փաշինյանի նախաձեռնությունը։ Նա կարծում է, որ շատերը Փաշինյանից վախենալով են ստորագրել, և եթե անգամ ոմանք դեմ են իր մնալուն, առավել դեմ են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուն։
Այժմ Մարությանը բանակցում է ավագանու անդամների հետ, որ գաղտնի քվեարկության ժամանակ չենթարկվեն Փաշինյանի կամքին։ Մանավանդ որ, եթե տապալվի իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա ավագանին, ըստ օրենքի, մեկ տարի կզրկվի նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից։ Սակայն ՔՊ-ականները վստահ են՝ եթե Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով ազատվել Մարությանից, ապա կհրահանգի նկարել քվեաթերթիկները, ինչպես պարտադրում է անել ԱԺ փակ քվեարկությունների ժամանակ, և ներկայացնել որպես հավատարմության ապացույց։
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ դեռևս 6 ամիս առաջ Փաշինյանը, Հայկ Մարությանին կառավարական առանձնատանն ընդունելով, ասել է, որ մինչև դեկտեմբեր ժամանակ է տալիս՝ «հարթելու թիմի հետ խզած հարաբերությունները, վերականգնելու անդամությունը ՔՊ-ին, հրապարակային աջակցություն հայտնելու իշխանությանը և այլն»։ Բայց Մարությանն անգամ հունիսի 20-ից հետո չի ենթարկվել։ Հիմա Փաշինյանի համբերությունը սպառվել է. նա նախ հոդված հրապարակեց Մարությանի դեմ, ապա հրահանգեց գործընթաց սկսել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 07:06
Министр иностранных дел Сирии Асад аш-Шейбани поднял в штаб-квартире ООН в Нью-Йорке новый флаг САР – зелено-бело-черный с тремя красными звездами.
-
2025-04-26 06:59
Фракция «Честь имею» инициировала проект заявления парламента Армении по случаю 80-летия победы в Великой Отечественной войне. Об этом сообщил в соцсетях депутат от фракции Тигран Абрамян.
-
2025-04-26 06:57
Религиозные лидеры и правозащитные организации осудили решение Ватиканского университета провести спонсируемую государством конференцию в Азербайджане, заявив, что мероприятие предоставило платформу азербайджанским историческим ревизионистам, которые пытаются стереть армянскую историю со «спорных территорий между двумя странами», сообщает The Christian Post.
-
2025-04-26 06:52
В Ереване подписано соглашение с компанией, которая займется внедрением системы биометрических паспортов и ID-карт в Армении.