«Պատիվ ունեմ». Իշխանությունները երանի են տալու ընտրություններով հեռանալու հնարավորությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս իշխանություններին ոչինչ չի հաջողվի, նրանք անցել են բոլոր կարմիր գծերը, նրանք երանի են տալու ընտրություններով հեռանալու հնարավորությանը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա գնահատմամբ՝ կապիտուլյանտի ղեկավարած թիմը ցանկանում է Հայաստանում հաստատել ավտորիտար ռեժիմ։
«Ընտրություններից հետո կապիտուլյանտը փորձում էր իր պարտությունը ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ։ Կառավարող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում տարբեր համայնքներում պարտություն է գրանցել, և հիմա ամենաստոր քաղաքական-քրեական մեթոդներով դիմում է ռեպրեսիաների ՏԻՄ՝ ժողովրդի կողմից ընտրված առաջնորդների դեմ։ Մինչ այդ նրանք զուտ քաղաքական նպատակներով մտցրին նրանց ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը, հետո համայնքների խոշորացում կատարեցին, հետո դիմեցին փոփոխությունների, որպեսզի անազատության մեջ գտնվող տեղական առաջնորդների փոխարեն կարողանան նշանակել պաշտոնակատարների։ Սա մի անձի բռնապետության, բռնապետի տնազի իշխանություն է։ Մենք դա թույլ չենք տա»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր գտնվում են կապիտուլյանտի կողքին, Երևանի օրինակով պետք է համոզվեն, որ նա ոչ դաշնակիցներ ունի, ոչ թիմակիցներ։
«Նա բոլորին ծախելու է։ Այնպես որ՝ որքան շուտ մարդիկ կանգնեն արժանապատիվ քաղաքացիների կողքին, այնքան լավ»,- ասաց Մամիջանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).