Последние новости

Արծվիկ Մինասյան․ Սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը

Այն գործը, որ դուք անում եք ապօրինի հանձնարարություններ կատարելով, փորձում եք ջարդել հայ ժողովրդի դիմադրողականությունը, մենք դա թույլ չենք տալու, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այն քրեական գործերը, որոնցով դուք հանդես եք գալիս որպես հսկող դատախազներ, այդ գործերով ինքներդ եք պատասխան տալու։ Կոչ ենք անում ձեզ դադարել ծառայել ապօրինի հրամաններին, հրամաններ տվողներին», - ասաց պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց են սկսելու.

«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ