Արման Թաթոյան․ ՀՀ պաշտոնյաները լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ պաշտոնյաները լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների գործողությունները։
«Ես հանդիպում եմ դեսպանների, միջազգային կառույցների հետ, ասում եմ՝ սահմանին կրկում են, ասում են՝ «վայ, նոր եկանք այսինչ կառույցից, ոչ մի կրակոց չկա»։ Պաշտոնյաների հայտարարությունները, որ ասել են՝ սխալներ են թույլ տվել, բայց սահմանային խնդիրները հո դրանից չի՞ վերանում, սա ի՞նչ մոտեցում է։ Պաշտոնյաները լեգիտիմացնում են ադրբեջանական իշխանությունների գործողությունները», - հայտարարեց նա։
Արման Թաթոյանը բերեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանի օրինակը։
«Գործող Պաշտպանության նախարարը, երբ փոխվարչապետ էր, ասաց՝ «մենք կարող ենք առանց սահմանազատում ու սահմանագծում համարել, որ այդ տարածքներն արդեն ադրբեջանական են» ու, երբ կրակում են, գնում եմ միջազգային կառույցներին ասում եմ՝ կրակում են, պետք է հեռանան, ասում են՝ «ինչ անենք, իրենց տարածքն է, դուք էլ ասել եք»», - հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.