Թուրքական լիրան շարունակում է հակառեկորդներ գրանցել
Ուրբաթ թուրքական լիրան դոլարի նկատմամբ նոր պատմական նվազագույնի է հասել այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը կրկին նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը` չնայած սպառողական գների աճին, հայտնում է AP-ն։
Լիրայի անկումը դրդել է Կենտրոնական բանկին միջամտել՝ ավելի շատ արտարժույթ վաճառելով: Սա բանկի հինգերորդ միջամտությունն է վերջին շաբաթների ընթացքում՝ լիրային աջակցելու համար:
Կենտրոնական բանկի միջամտությունից առաջ լիրան դոլարի նկատմամբ պատմական նվազագույնի էր հասել՝ 17.14-ի, իսկ արժույթն ուրբաթ վերականգնել է իր կորուստների մի մասը: Այնուամենյանիվ, հինգշաբթի փակման համեմատ այն մոտ 5 տոկոսով ավելի թույլ էր ամերիկյան արժույթի նկատմամբ։
Տարեսկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 55 տոկոսը։
Հինգշաբթի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ կնվազեցնի իր հիմնական տոկոսադրույքը 15 տոկոսից մինչև 14 տոկոս` չնայած ապշեցուցիչ 21 տոկոս գնաճին։ Բանկը սեպտեմբերից իջեցրել է տոկոսադրույքները 5 տոկոսային կետով, թեև այլ ազգային բանկերի մեծ մասը բարձրացրել է տոկոսադրույքները՝ բարձր գնաճը զսպելու համար:
Նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, որ բարձր տոկոսադրույքները գնաճ են առաջացնում։
Մինչդեռ լիրայի թուլացումը գների բարձրացման, ներմուծման, վառելիքի և սպառողական ապրանքների թանկացման է հանգեցնում։ Ավելի քան 83 միլիոնանոց երկրում շատ մարդիկ ձգում են իրենց գոտիները՝ սնունդ գնելու և մյուս հիմնական կարիքները բավարարելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:12
Баку сознательно идет на обострение отношений с Москвой в угоду США. Об этом в интервью «Абзацу» заявил первый заместитель председателя комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин.
-
2025-07-21 09:10
Военно-морские силы Ирана и России проведут совместные учения в Каспийском море, сообщает иранское агентство Tasnim.
-
2025-07-21 09:09
Никол Пашинян сделал две новые записи в Facebook относительно Католикоса всех армян Гарегина II, призвав готовиться к «духовной встрече» в Эчмиадзине.
-
2025-07-21 09:07
Президент Азербайджана Ильхам Алиев сообщил, что Азербайджан готовит документы для подачи в международные судебные инстанции против России в связи с крушением самолёта AZAL в Актау, сообщает Minval.