Արման Թաթոյան․ Ստիպված եմ արձագանքել մի շարք պատգամավորների կողմից արվող պնդումների
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքի դրսևորումը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Ստիպված եմ արձագանքել արդեն տևական ժամանակ Ազգային ժողովի կառավարող խմբակցության մի շարք պատգամավորների կողմից տարբեր հրապարակային հարցազրույցներով ու ելույթներով արվող պնդումների, որոնցով փորձ է արվում տպավորություն ստեղծել կամ ցույց տալ, թե մինչև հիմա իմ պաշտոնավարումն իրենց «հանդուրժողականության» արդյունքն է:
Ավելին, նշվում է, թե կառավարող խմբակցությունը երբևէ գնահատական չի տվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում։
Պատասխանատու հայտարարում եմ, որ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ընթացքում՝ հատկապես պատերազմից հետո, եղել են օրենքով արգելված ներգործության ամենատարբեր ձևերը՝ սկսած հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով դադարեցնելու կամ այն էականորեն նվազեցնելու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կողմից ներկայացված պահանջներից մինչև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեքենաները մեր հնարավորությունները թուլացնելու նպատակով Կառավարության որոշմամբ վերցնելը, ֆինանսական անկախությունը վերացնելուն ուղղված հետևողական փորձերը ու Պաշտպանի դեմ, կատարվող աշխատանքը վարկաբեկող կազմակերպված արշավներ, այդ թվում՝ գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։
Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել և չեմ պատրաստվում ներկայանալ զոհի կարգավիճակով և կատարել եմ բացառապես իրավապաշտպան աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով»,- գրել է Թաթոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.