Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից
Ռուսաստանը երաշխիքների իր նախաձեռնությամբ առաջարկում է ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին հարաբերություններ սկսել մաքուր էջից, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այն կողմի մեր գործընկերներին անհրաժեշտ է հրաժարվել անցյալից, ամեն ինչին նայել նորովի և սկսել (եթե ցանկանում եք) մեր հարաբերությունները մաքուր էջից` որպես ապագա պայմանավորվածության ոչ թե հենակետ, այլ հարթակ և բազա ընդունելով այն, ինչը մենք գրել ենք թղթի վրա, փոխանցել և այսօր հրապարակվել է», – Ռուսաստանի անվտանգության երաշխիքների նախաձեռնություններին նվիրված ճեպազրույցի ժամանակ ասել է Ռյաբկովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր դեպի արևելք ՆԱՏՕ–ի հետագա ցանկացած առաջխաղացումը և սահմանակից պետություններում, նախևառաջ Ուկրաինայում Ռուսաստանին սպառնացող սպառազինության տեղակայումը բացառող միջազգային և իրավական հստակ պայմանավորվածությունների մշակման նպատակով բանակցություններն անհապաղ սկսելու անհրաժեշտության մասին։
Մոսկվայում կարծում են, որ անհրաժեշտ է պաշտոնապես հրաժարվել 2008 թվականին ՆԱՏՕ–ի Բուխարեստի գագաթնաժողովի այն որոշումից, որի համաձայն Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ–ի անդամ։ Որոշումը հակասում է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների առաջնորդների այն պարտավորություններին, ըստ որոնց` չպետք է ամրապնդել սեփական անվտանգությունը մյուսների անվտանգության հաշվին։
Չորեքշաբթի Ռյաբկովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ–ին փոխանցեց երկու փաստաթուղթ` պայմանագիր և համաձայնագիր, որոնք ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները։ Կրեմլում հայտարարել են, որ ՌԴ–ն պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել այդ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ Ռյաբկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել էր, որ եթե ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն չարձագանքեն անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պահանջներին, դա կարող է առճակատման նոր առիթ դառնալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.