Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Առանց ԲԵՊ-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցության՝ պայմանագրի կիրառման գոտին կկրճատվի

«Բաց երկնքի պայմանագրի» (ԲԵՊ) արդյունավետությունը կտրուկ կնվազի առանց Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների մասնակցության. դրա կիրառման տարածքը կնվազի մոտ 80 տոկոսով: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված «Բաց երկնքի պայմանագրից» Ռուսաստանի դուրս գալու հետ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«2021 թվականի դեկտեմբերի 18-ից Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի հանդիսանում «Բաց երկնքի պայմանագրի» կողմ և, համապատասխանաբար, այլևս անդամ պետությունների խմբի անդամ չէ, ինչպես նախատեսված է պայմանագրի դրույթներով», - նշել են նախարարությունում։

«Մենք հարգանքով ենք մոտենում պայմանագրի մյուս մասնակից պետությունների որոշմանը՝ շարունակելու դրա կատարումը։ Մաղթում ենք նրանց կառուցողական և արդյունավետ համատեղ աշխատանք։ Այնուամենայնիվ, արդեն իսկ ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի և մեր երկրի մասնակցության, ԲԵՊ-ի արդյունավետությունը կտրուկ կնվազի. դրա կիրառման տարածքը կնվազի մոտ 80 տոկոսով, իսկ 2022 թվականին նախատեսված բաց երկնքի առաքելությունների թիվը կտրուկ կկրճատվի։ Պայմանագրային ռեժիմի դեգրադացիայի ողջ պատասխանատվությունը կրում է ԲԵՊ-ի փլուզման նախաձեռնողը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները», - ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԲԵՊ-ին մասնակցելու օգտին որոշումը Ռուսաստանի կողմից ժամանակին ընդունվել էր ոչ առանց դժվարությունների, այնուամենայնիվ, Մոսկվան գնաց այդ քայլին հանուն միջազգային անվտանգության ամրապնդման։ «Այն ժամանակ ծանրակշիռ փաստարկներից մեկը ԱՄՆ-ի մասնակցությունն էր այդ պայմանագրին, որը հանդես էր գալիս ռազմական ոլորտում թափանցիկության օգտին, սակայն չէր շտապում բացել իր տարածքը վստահության ամրապնդման միջոցների կիրառման համար», - հավելել է գերատեսչությունը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ