ՀՀ տարածքում հսկողության հարց չի քննարկվում. փոխվարչապետը` Երասխ-Հորադիզ երկաթուղու մասին
Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
«Նման հարց չի քննարկվում: Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո», - նշված է փոխվարչապետի պատասխանում։
Նրա խոսքով՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 45-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով:
Փորձագետների նախնական գնահատականներով՝ Հայաստանի հատվածում երկաթգծի վերականգնողական աշխատանքների ինդիկատիվ բյուջեն կկազմի մոտ 200 մլն դոլարի համարժեք գումար։
«Այս պահին շինարարական աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ չեմ կարող նշել, բայց փոխադարձ տրամադրվածություն կա արագ հստակեցնել այս մասով պայմանավորվածությունները և անմիջապես սկսել աշխատանքները: Փորձագետների նախնական վերլուծության համաձայն՝ ամբողջական վերականգման աշխատանքները հնարավոր է ավարտել մինչև 36 ամսվա ընթացքում», - նշված է պատասխանում։
Երկաթուղային կայանների տեղակայման հարցը, նրա խոսքով, կհստակեցվի վերջնական նախագծում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.