Последние новости

Երիցյան․ Կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը

Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։

Տևական ժամանակ է, ինչ Երևանի ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը և առաջնորդվում է նեղ կուսակցական շահերով։

Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։ Այնուամենայնիվ, քաղաքապետի և ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ և որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երևան հասնել, սաբոտաժի մասնակիցները իրար հերթ չտալով փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը։

Այս սաբոտաժի անհեռատես տապալված փորձը ավելի խորացրեց քաղաքապետի և կառավարող խմբակցության միջև ճգնաժամը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ