«Պատրաստ եմ վայր դնել մանդատս». Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը պատրաստ է հրաժարվել մանդատից։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։
«Irakanum.am կայքում հրապարակված հոդվածում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցող ավագանու անդամների ցանկում կար իմ անունը ևս (արդեն հանվել է ցանկից)։ Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երևանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն»,– նշել է նա։
Ասատրյանի խոսքով` քաղաքականության մեջ խիղճը, խղճի հանդեպ պատասխանատվությունը մեծամասամբ մի կողմ են դրվում։
«Իսկ ես ինձ համարում եմ ապաքաղաքական անձ, իմ խղճի առջև ավելի պատասխանատու եմ ինձ ուզում տեսնել, քան այլ հանգամանքների կամ իրողությունների։ Ավագանիում հայտնվելուս նպատակները հասարակական են եղել, այն է՝ ուժերիս ներածին չափով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցայնության բարձրացման, քաղաքի մատչելիության և ներառականության ապահովման հարցերին»,– ավելացրել է ավագանու անդամը։
Նա շեշտել է` իրեն երբեք չի համարել մի անձ, ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, հետևաբար համարել է, որ ամեն ոք իր գործը պետք է կատարի և չխոթի քիթն այնտեղ, որտեղ չի կարող դրսևորել իր ուժերը
«Հայտնում եմ, որ ափսոսանքով, բայց պատրաստ եմ վայր դնել ավագանու իմ մանդատը, եթե պահն այդպես ստիպի ինձ կամ քաղաքական թիմը գտնի, որ իմ այս որոշումը անհամատեղելի է իրենց հետ հետագայում աշխատելու ընթացքին»,– եզրափակել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.