«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը Facebook–ում պատմել է երևանցիների ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի մասին։
Նրա խոսքով՝ 211 նոր ավտոբուսների գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին, սակայն նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի, և նոր ավտոբուսների գնումը տապալվի։
«Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միևնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ», – գրել է Գևորգյանը՝ այդ անուններից ոչ մեկը չհանրայնացնելով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, նիստը կայացել է՝ «ծայրը ծայրին» քվորում ապահովելով։ Գևորգյանը ամփոփել է իր գրառումը՝ ասելով, որ միայն այս փաստը բավական է, որ պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը։
Մեկնաբանություններում նրա խոսքերը հաստատել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նրա խոսքով` Տիգրան Ավինյանը ասել է, թե ավելի լավ է՝ սպասեն, ավելի լավ ավտոբուսներ կգան, նոր կքննարկեն հարցը։
«Նիստի նախօրեին զանգեց Հայկը։ Ես բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում»։ Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը», – գրել է Աբգարյանը։
Ավագանու անդամ Վազգեն Մանուկյանն էլ ի պատասխան այս գրառումների, հրապարակել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը.
«Չնայած այն բանի, որ կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ)՝ այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել, և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները: Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը և քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ։ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը։ Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.