Արմեն Գրիգորյան․ Հայաստանը չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, դա ֆեյք թեմա է
Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ:
Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:
«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է: Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցությանը և տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,- նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «միջանցքի» մասին հաճախ հնչող հայտարարություններին, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման հարց չկա:
«Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել «Atlantic Council» վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ընկալումները տարածաշրջանային կայունացման և տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը: Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք:
«Այդ քաղաքական կամքը մենք ունենք և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է և՛ մեր և՛ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»,- հավելել է Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։ Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.