Մանվել Փարամազյանը 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որի վերաբերյալ դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել 70 մլն դրամ գրավի դիմաց, այսօր ազատ արձակվեց դատապարտյալների հիվանդանոցի շենքից։
«Ես վեց ամիս մեկուսացած եմ եղել, ձեր հարցերին ավելի ուշ կպատասխանեմ»,– ասաց նա լրագրողներին։
Փարամազյանը շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին, քաջարանցիներին, ինչպես նաև դատապարտյալների հիվանդանոցի աշխատակիցներին։
«Շնորհակալ եմ իրենց հոգատար վերաբերմունքի համար։ Բայց առողջական լուրջ խնդիրներ ունեմ, կարծում եմ՝ ավելի երկարատև բուժում է ինձ պետք», ֊ ասաց նա։
Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ այս պահին ուրախ են իրենց պաշտպանյալի ազատ արձակման համար, բայց դատական պրոցեսը շարունակվելու է, և իրենք ներկայացնելու են ապացույցներ առ այն, որ Փարամազյանը ոչ մի մեղք չունի։
Նշենք, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.