Լվովում բացվել է ՀԱԵ վերականգնման 30-ամյակին նվիրված ցուցահանդես
Լվովի հայկական տաճարում նշել են Ուկրաինայում Հայ Առաքելական կանոնիկ եկեղեցու վերականգնման 30-ամյակը, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Այդ առիթով Սուրբ Տիրամոր վերափոխման Հայկական մայր եկեղեցում բացվել է ցուցահանդես, որը մշտապես գործելու է տաճարում։ Դրանք եկեղեցական և կենցաղային իրեր են, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ Լվովի տարածքում հայ համայնքի կյանքին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ տաճարում տեղի է ունեցել հանդիսավոր պատարագ։ Այնուհետև օծվել են երեք սրբերի մասունքները՝ Գրիգոր Լուսավորչի, նրա որդու և Հռոմի Կղեմենտ պապի։ Ընդհանուր առմամբ հավաքվել է ավելի քան 40 ցուցանմուշ։
Ցուցահանդեսի ղեկավար Իրինա Գորբանի խոսքով՝ այս առարկաները պահպանված են մնացել խորհրդային ողջ շրջանում, որովհետև թաքցվել են 1945թ.. «Դրանք պահվել են եկեղեցական խորշ-սեյֆում և այստեղ մնացել ողջ խորհրդային շրջանում»,- ասել է մասնագետը։
Մայրաքաղաքում Հայ Առաքելական եկեղեցու կանոնիկ գործունեության վերականգնման 30-ամյակը նշվել է միջազգային համաժողովով և «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն և արդիականություն» ցուցահանդեսով, տեղի է ունեցել նաև Իրինա Գայուկի «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկեր» գրքի շնորհանդեսը «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումը և պահպանումը Ուկրաինայի հայկական համայնքի գործունեության հիմնական ուղղություններից են։ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցին, հայկական ավանդույթների համաձայն, ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև կատարում է մշակութային կենտրոնի դեր, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց Պոդոլսկի Տիրամոր հայկական սրբապատկերի տոնի հռչակման 230-ամյակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.