Последние новости

Պետդեպ․ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին

Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան բանակցություններից հետո։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Ողջունում ենք ԵՄ աջակցությամբ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի 10 ձերբակալվածների (զինվորականների) ազատ արձակումը։ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին։ Մենք կարևորում ենք ձերբակալվածների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքը», –գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ