Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից
Չինաստանի իշխանությունները չեն վախենում Միացյալ Նահանգների հետ առճակատումից, բայց պատրաստ են փոխշահավետ և իրավահավասար համագործակցության: Դեկտեմբերի 20-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք վախենում առճակատումից, բայց միշտ կձգտենք փոխգործակցության: Համագործակցությունը շահավետ Է երկու կողմերին Էլ, իսկ թշնամությունը վնաս կհասցնի թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին»,- ասել Է նա չինական դիվանագիտության հարցերին նվիրված գիտաժողովում: Նախարարի խոսքով՝ ՉԺՀ-ն պատրաստ Է երկխոսության, սակայն այն պետք Է լինի իրավահավասար և փոխշահավետ:
«Հուսով եմ՝ ամերիկյան կողմը կգործի երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված փոխհամաձայնությանը համապատասխան և կկատարի իր խոստումները»,- հավելել Է Վան Ին: Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն անցկացրել են առցանց-հանդիպում, որտեղ քննարկել են համագործակցության՝ լայն թվարկման հարցեր: Ինչպես հայտնել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը, կոնսուլտացիաների արդյունքներով՝ երկու երկրների ղեկավարները հասել են փոխհամաձայնության մի շարք խնդիրների շուրջը և հայտնել են շփումների ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:
Դա երկու ղեկավարների առաջին հանդիպումն Է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ և կատարել հեռախոսազանգեր, Բայդենի և Սի Ծինպինի միջև հեռախոսով վերջին զրույցը կայացել Է սեպտեմբերի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.