Սիրանուշ Սահակյան. Ադրբեջանը հաստատում է մոտ 50 գերեվարված հայի մասին տվյալները
Ադրբեջանից գերիների վերադարձի գործընթացը կշարունակվի` առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ կան հաստատված գերիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ հաստատվել է մոտ 50 գերի։ Եվս 80-ի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Պատասխանելով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացների մասին հարցին՝ Սահակյանն ընդգծեց այս մասին հրապարակային խոսելու անթույլատրելիությունը։ «Իրավական և բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որևէ պատճառ կա։ Նրանց վիճակը նույնպես չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են, և, անկախ մեղադրանքից, նրանք պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Ադրբեջանն անմիջապես սկսել է շահարկել այս թեման։ «Նրանք արդեն հայտարարել են ճնշումների ևխոշտանգումների մասին։ Շուտով կտեսնեք, թե ինչպես են նրանք միջազգային ատյաններում կասկածի տակ դնում Ադրբեջանում խոշտանգումների մասին գերիների ցուցմունքները։ Նրանք կպնդեն, որ այդ ՀՀ իշխանություններն են սուտ ցուցմունքներ են կորզում գերությունից ազատվածներից: Ուստի պետք է ավելի զգույշ գործեն: Եթե անգամ կան հետաքննության հիմքեր, հայտարարությունները չպետք է հրապարակային լինեն»,- նախազգուշացրեց Սիրանուշ Սահակյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.