Պատգամավոր․ Գրավոր փաստաթղթի հիման վրա է 2020-ին ՀՀ ԶՈՒ-ն Սյունիքում հետ քաշվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը հարցումներ են ուղարկել կառավարություն, ԱԱԾ, ՊՆ, Գլխավոր շտաբ և այլ կառույցներ՝ իմանալու, թե, ի վերջո, ինչ փաստաթղթի հիման վրա են տեղի ունեցել մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցած գործընթացները։
«Հիշեցնեմ, որ երբ ադրբեջանական զորքերն իրենց GPS սարքերով Սյունիքում մոտենում էին հայկական գյուղերին, Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե բանավոր փոխըմբռնման հիմքով են առաջ եկել ադրբեջանական զորքերը։ Մինչև այսօր մենք հստակ պատասխանը չունեինք, թե իրականում ինչ էր տեղի ունեցել», - ԱԺ-ում հրավիրված ասուլիսին ասաց Աննա Գրիգորյանը։
Պատգամավորները տեսանյութով ցույց տվեցին, թե ինչպես են մեկ տարի շարունակ մի շարք հարցադրումներ արել, սակայն որևէ պատասխան չեն ստացել։
«Շատ անակնկալ վերջերս ստացա ԳՇ պետի պատասխանը։ ԳՇ պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակելու։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ ետ են քաշվել. Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Աննա Գրիգորյանն ասաց նաև, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Պետք է հասկանալ, թե այդ ինչ դրույթներ են եղել փաստաթղթում և արդյոք դրանք մինչև այսօր պահպանվում են», - ասաց պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.