Արցախյան հարցի կարգավորման գործընթացը Թուրքիան կարող է տեղափոխել «3+3» հարթակ
Արցախյանհիմնախնդրի կարգավորման գործընթացը Թուրքիան կարող է տեղափոխել «3+3» հարթակ։ Այսօր կայացած ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հենց դա է «3+3» ձևաչափի հիմնական վտանգը։
«Մենք հասկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորման գործընթաց հիմա տեղի չունենում, վերջին անգամ, երբ պետք է կայանար ԱԳ նախարարների հանդիպումը, ադրբեջանական կողմը՝ հայ պատգամավորների Արցախ այցելելու պատրվակով, չեղարկել է հանդիպումը»,- հիշեցրեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` այժմ տարբեր փաստաթղթերում խոսվում է ոչ թե Արցախյան հակամարտության կարգավորման, այլ արցախյան հիմնախնդրի շուրջ և դրանից բխող հարցերի լուծման մասին։ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում համապատասխան հակազդեցություններ ունենալ, որպեսզի ասեն, որ բուն խնդիրը չի կարգավորվել։
Միաժամանակ, Հայաստանը աչք է փակում ստեղծված իրավիճակի վրա և շարունակում է բանակցությունները «3+3» ձևաչափով։
«Սա թուրքական օրակարգ է, որին մենք չպետք է մաս կազմենք»,- ասաց Գրիգորյանը։
Իր հերթին, նրա գործընկեր ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում Թուրքիան երբեք չի մասնակցել Արցախի շուրջ բանակցություններին։
«Անկարայի կողմից ցանկացած նման փորձ հանդիպել է Հայաստանի դիվանագիտական հակազդեցությանը»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Թուրքիան դարձել է գործընթացի անմիջական մասնակից։ Անցած երեք տարիների հայտարարությունները, թե Թուրքիան չի միջամտելու գործընթացին, քաղաքական անհեռատեսության արդյունք էր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.