Նախշքարյան․ Ուզում եմ ԲԴԽ-ի որոշումը չ անդրադառնա դատական համակարգի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի, պատրաստ եմ ամեն ելքի, բայց ուզում եմ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա մեր դատական համակարգի վրա, և որը հնարավորություն չի տա այսպիսի խայտառակ դատավարությունների։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԲԴԽ-ում հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել։
Դատավորը նախ ներկայացրեց իր կողմից կայացված որոշման նախապատմությունը.
«Ներկայացվում է հայցադիմում, դրանում ներկայացված են 2 նախադասություններ որպես վիրավորական։ Հայցադիմումում նաև մեջբերվում է օրինակներ, բայց հայցադիմումի փաստական հիմքը բաղկացած է 2 ամբողջական նախադասություններից։ Հայցվորը նշել է որպես փաստական հիմք 2 ամբողջական արտահայտություններ, դրանից հետո ներկայացվել է պատասխան հարգարժան պարոն Սաֆարյանի կողմից, որը նույնպես արձագանքում է այդ երկու ամբողջական նախադասություններին, ոչ թե «լկտի» բառին առանձին վերցված, այլ վերլուծվում է նաև «ներխուժել» բառն իր հայցադիմումի պատասխանում։ Այնուհետև բաշխվում է ապացույցների պարտականություն, դատարան խնդրում է կողմերին՝ գրիչ և թուղթ վերցնեն և գրեն իրենց մոտ, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն ապացույցների ենթակա փաստերին։ Կողմերը նշում են իրենց մոտ ապացույցների պարտականությունը։ Ապացույցների բեռը բաշխվում է ամբողջական երկու նախադասություններով, ընդ որում, այդ երկու նախադասությունները դատարանը թելադրում է արձանագրության համար»։
Ըստ դատավորի՝ հնարավոր չէ ասել, թե ինքն ապացուցման բեռ չի բաշխել կամ բաշխել է այլ եղանակով.
«Պարզապես պետք է լսեք դատական նիստի արձանագրությունը։ Դատավարության կողմերը ապացուցման բեռից դժգոհություն չեն ներկայացրել։ Հակառակը պարոն Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հռհռացել է այն գործողության վրա, որ դատարանը կոչում է ապացուցման բեռ, այնուհետև Վերաքննիչ բողոք է ներկայացվում։ Վերաքննիչ դատարանն անդրադառնում է ոչ թե նրա համար, որ ես դատավարական խախտում եմ թույլ տվել, այլ համարել է, որ «ներխուժել» բայի վերլուծությունը իրենից ներկայացնում է նյութական իրավունքի խախտում։ Վերաքննիչ դատարանը նույնպես չի համարում, որ ես դատավարական խախտում եմ թույլ տվել։ Այս պայմաններում հավաքվել ենք ԲԴԽ-ում և քննարկում ենք այս հարցը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.
-
2025-06-16 11:56
Израильский министр обороны Исраэль Кац после новых ночных обстрелов со стороны Ирана, приведших к жертвам среди гражданского населения, пригрозил, что жители Тегерана «скоро заплатят цену» за действия властей исламской республики.