ՊՆ․ Հայաստանը վերադարձրել է գերեվարված ադրբեջանցիներին
Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու մասին հայտնել էր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Այդ մասին գրել էր նաև ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում և նշել, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մինչև այսօր որևէ կերպ չէր մեկնաբանում տեղեկությունը։ Ադրբեջանական կողմը նույնպես լռում էր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 19:39
Глава дипломатии ЕС Жозеп Боррель в ходе пресс-конференции в четверг отреагировал на новость о выдаче ордера Междунардного уголовного суда (МУС) на арест премьер-министра Израиля Биньямина Нетаньяху и экс-министра обороны страны Йоава Галанта.
-
2024-11-21 19:37
Министерство обороны Армении опубликовало концепцию реформирования Вооруженных сил РА, предусматривающей, в частности, сокращение до 2027 года срока обязательной воинской службы.
-
2024-11-21 19:36
Глава МИД Турции Хакан Фидан призвал Армению и Азербайджан не упускать "историческую возможность" для мира.
-
2024-11-21 19:02
Создание общего рынка газа ЕАЭС может быть сдвинуто на 2030 год или на неопределенный срок. Об этом в эксклюзивном интервью DW рассказал министр энергетики и инфраструктуры Евразийской экономической комиссии (ЕЭК) Арзыбек Кожошев.