«Իմ քայլը» Երևանի ավագանու նիստին չի մասնակցելու
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ավագանու դեկտեմբերի 21-ի նիստին։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։ Պատճառը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քաղաքական հակասություններն են։
«Հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին»,– հայտարարում է «Իմ քայլը»։
Բոյկոտն, ի դեպ, վերաբերում է միայն վաղվա նիստի աշխատանքներին։ Նույն հայտարարության մեջ իշխող խմբակցությունը փաստում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր։
Հետևաբար, իշխող ուժը միաժամանակ նաև հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.