ԱՄՆ Պետդեպը իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինա ուղևորությունից
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին վերանայել Ուկրաինա մեկնելու հարցը՝ «Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների և շարունակվող COVID-19 համավարակի պատճառով»։
«Պետդեպարտամենտը շարունակում է ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ տալ չմեկնել Ուկրաինա՝ COVID-19-ի պատճառով, և վերանայել ուղևորությունների հարցը՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների պատճառով։ Մեծ զգուշություն պահպանեք հանցավորության և քաղաքացիական անկարգությունների առումով: Որոշ շրջաններում ռիսկերը մեծ են:
ԱՄՆ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ Ռուսաստանը լուրջ ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։ ԱՄՆ քաղաքացիներին նաև հիշեցվում է, որ անվտանգության պայմանները, հատկապես՝ Ղրիմի և արևելյան Ուկրաինայի հետ Ուկրաինայի սահմանների երկայնքով, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կողմից, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց հատուկ ծանուցման:
ԱՄՆ քաղաքացիները, ովքեր որոշել են մեկնել Ուկրաինա, պետք է տեղյակ լինեն, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում լրջորեն կազդեն հյուպատոսական ծառայություններ մատուցելու ԱՄՆ դեսպանատան կարողության վրա, ներառյալ՝ Ուկրաինայից մեկնող ԱՄՆ քաղաքացիներին օգնությունը»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.