ՔՊ–ն հնարավորություն է տալիս «Հայաստանին». Ղազինյանի «տեղը» մնում է թափուր
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել ընդդիմության հրաժարված պաշտոնի համար։ Հանձնաժողովի արտահերթ նիստում այդ մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Որպես բարի կամք դրսևորում` մենք ասել էինք, որ «Հայաստանը» կարող է խորհրդատվություն իրականացնել ՔՊ–ի ղեկավարության հետ, և մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղի համար թեկնածուի քննարկում կազմակերպել։ Քանի որ այդ առաջարկն առկախված մնաց, այսօր ևս մեկ անգամ հիշեցնում եմ` «Հայաստանը» չի ներկայացրել մեր խմբակցությունից թեկնածուի, որպեսզի նորից հնարավորություն տանք կոնսենսուսի գալ ՔՊ–ի հետ։ Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասաց նա։
Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ եթե դա տեղի չունենա, հանձնաժողովի հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։
Հիշեցնենք` ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի` հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Հայաստանին»։
Նույն օրենքի 138 հոդվածը, սակայն, նախատեսում է, որ եթե խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Քաղաքացիական պայմանագրին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստում` դեկտեմբերի 14-ին` նշելով, որ ՔՊ–ն այդ օրը թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).