Պեսկովը խոսել է Ռուսաստանի դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին
Մոսկվան հետխորհրդային տարածքում իր դաշնակիցների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տարբեր ասպեկտները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկություւնը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին պետք չէ համեմատել Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու ռազմական ենթակառուցվածքներում ինտեգրման հետ:
Կրեմլի ներկայացուցչից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Ռուսաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ քննարկվել է դաշնակիցներից որևէ մեկի, օրինակ, Ղազախստանի ու Հայաստանի հետ, և որքանով է, նրա կարծիքով, նման ծրագրերին մասնակցությունը թույլատրելի նախկին միութենական հանրապետությունների համար:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այդ կապակցությամբ նշել է, որ մի բան է գործընկերական ծրագրերին մասնակցությունը, այլ բան է Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու ռազմական ենթակառուցվածքներին ինտեգրվելը:
«Դուք գիտեք, որ նախկին Խորհրդային Միության երկրների մեծամասնության հետ մեզ կապում են դաշնակցային պարտավորություններ ՀԱՊԿ-ի, այլ կառույցների շրջանակներում, այդ ամենը բազմիցս քննարկվել է և քննարկվում է», - ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը թույլատրելի է համարում նախկին միութենական հանրապետությունների մասնակցությունը նման ծրագրերին, Պեսկովն ասել է, որ դա կախված է ինչպես կոնկրետ ծրագրերից, այնպես էլ դրանց մասնակցության բնույթից ու խորությունից:
«Դրանք բոլորն էլ տարբեր են, այստեղ պետք է քննարկել կոնկրետ ծրագիրը, չի կարելի ինչ-որ ընդհանուր հետևություններ անել, հատկապես հիմա, երբ հիմնական քննարկումներն ու բանակցությունները դեռ առջևում են»,- նշել է Պուտինի մամուլի քարտուղարը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պայմանագրի նախագծերը: Ռուսաստանի առաջարկը նախատեսում է նաև հրաժարվել Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական գործունեությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.