Последние новости

Ռոբերտ Քոչարյան. Դատախազության մեկնաբանությունները ՍԴ որոշման վերաբերյալ հասնում են աբսուրդի

Պետության պարտականությունն է՝ ապահովել Արմեն Գևորգյանի մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու նպատակով Գևորգյանի Ստրասբուրգ մեկնելու միջնորդության քննարկման ընթացքում։

Նախկին նախագահը հիշեցրեց, որ դատարանը նախկինում արդեն մերժել է նման թույլտվություն տալ, բայց այն ժամանակ իրավիճակն այլ էր՝ Գևրոգյանի մանդատը դեռևս հաստատված չէր ԵԽԽՎ-ում։ «Հիմա իրավիճակն այլ է»,- հիշեցրեց նա։

Խոսելով պատգամավորների անձեռնմխելիության և քրեական հետապնդման հետ կապված դատախազների՝ ՍԴ որոշման մեկնաբանությունների մասին, Քոչարյանն ասաց. «Ինձ զարմացնում են ՍԴ որոշման աբսուրդի հասնող մեկնաբանությունները»։ Այստեղ դատախազները առարկեցին, դատավորն ընդունեց առարկությունը։

«Երբ մասնակցությունը ԵԽԽՎ-ին համեմատում են կաբինետում նստած աշխատանքի հետ, չեմ կարող այլ կերպ մեկնաբանել։ Աբսուրդն է՞լ է վատ արտահայտություն»։ Բայց այդ բառը հենց այն է, ինչով ես կարող եմ բնութագրել նման իրավիճակը։ Այս երկրի պարտականությունն է ապահովել Գևորգյանի մասնակցությունը»,- ասաց Քոչարյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ