ՔՊ․ ադրբեջանցի զինվորականների գերեվարումը զսպող գործոն է Բաքվի համար
Դեկտեմբերի 18-ին հայ զինվորականների կողմից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների գերեվարումը զսպող գործոն է ադրբեջանական կողմի համար։ Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Այնուամենայնիվ, պատգամավորը գերադասեց չպատասխանել նրանց օպերատիվ վերադարձի մասին հարցին։ Միաժամանակ նա լրագրողներին առաջարկեց ուշադրություն դարձնել, որ հայկական կողմը հետպատերազմյան շրջանում առաջին անգամ դիմել է սահմանը խախտած ադրբեջանցի զինվորների գերեվարմանը։։ Քոչարյանը համոզված է, որ այս քայլը Բաքվի համար զսպող գործոն կլինի, եթե ադրբեջանցիները որոշեն նման փորձերը կրկնել ապագայում, իսկ հարցին, թե ինչու են ադրբեջանցի զինվորականներն այդքան արագ վերադարձվել, և արդյոք հայկական կողմը դրա դիմաց ինչ-որ բան ստացել է, պատգամավորը պատասխանեց. «No comment»:
Այս թեմայի շուրջ հարցեր ուղղելու ԶԼՄ-ների հետագա փորձերին Քոչարյանը պատասխանեց․ «Ես պատասխանում եմ միայն այն հարցերին, որոնց անհրաժեշտ եմ համարում պատասխանել։ Դուք մոռանում եք, որ երկրի անվտանգությանն առնչվող հարցերին կարող են հաջորդել նաև այլ հարցեր։ Դուք պետք է պատրաստ լինեք դրան»,-ասաց Քոչարյանը։
Հարցին, թե ինչու ադրբեջանցի զինվորականները չեն փոխանակվել Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հետ, պատգամավորը խուսափողական պատասխանեց. «Ի՞նչ գիտեք, թե ինչ կհաջորդի դրան։ Այս հարցերը քննարկման ենթակա չեն։ Անցնենք հաջորդ հարցերին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ մանրամասներին ծանոթ չէ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.