Քոչարյանի և Գևորգյանի դեմ քրգործով նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեկ այլ դատական նիստի պետք է մասնակցեր։
Նշենք, որ նիստն ընթանում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` Աննա Դանիկեբյանի նախագահությամբ։ Նիստին ներկա էին ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը։
Փաստաբան Սահակյանը նշեց, որ պետք է մեկ այլ դատական նիստի մասնակցի, որի ժամանակ պաշտպանյալի ազատության հարցը պետք է քննարկվի։ Միաժամանակ Սահակյանը միջնորդեց դատական նիստեր չգումարել այն օրերին, երբ Գևորգյանն ԱԺ նիստեր ունի։
Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց 2 միջնորդության առնչությամբ` ասելով, որ ստացվում է` ԱԺ պատգամավորը ցանկացած պատճառով կարող է դատական նիստին չմասնակցել։
«Դատարանն արձանագրում է, որ այս քրգործով դատական նիստերն առանց այն էլ հետաձգվում են պաշտպանության կողմի բացակայության պատճառով, ուստի նպատակահարմար չենք գտնում սահմանել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում նիստեր չպետք է իրականացվեն։ Դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա չէ բավարարման»,–ասաց դատավոր Դանիբեկյանը` մերժելով ԱԺ նիստերի օրերին քրգործով նիստեր գումարելու միջնորդությունը։
Սակայն Սահակյանի մյուս` այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդությունը բավարարվեց։ Դատավորը հայտնեց, որ վերջին անգամ են բավարարում միջնորդությունը, հաջորդ անգամ նման բան չի լինելու, քանի որ դատարանը քանիցս խնդրել է այնպես դասավորել գրաֆիկը, որ համընկնումներ չլինեն։
Այսպիսով, հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022-ի հունվարի 18-ին` ժամը 13-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 17:00
Выступающий за США гроссмейстер Левон Аронян одержал победу над норвежским шахматистом Магнусом Карлсеном на турнире Большого шлема по фристайлу (Freestyle Chess Grand Slam Tour) в Лас-Вегасе.
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.