Արթուր Ղազինյան․ Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը
Անդրանիկ Քոչարյանին որ տեսնեք, հարցրեք. եթե «Հայաստան» խմբակցությունը Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, ապա Հանձնաժողովի արտահերթ նիստն ի՞նչ օրակարգով էր հրավիրվել և ի՞նչ որոշման նախագիծ է դրվել օրակարգի հիմքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում Հանձնաժողովի արտահերթ նիստ ՉԷՐ ԿԱՐՈՂ հրավիրվել՝ օրակարգի բացակայության և որոշման նախագծի բացակայության հիմքով:
Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը․․․»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ իօրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է, թեկնածու առաջադրելու իրավունքն անցել է ՔՊ-ին, թեև ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել իրեն անցած տեղի համար թեկնածություն, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը կոնսենսուսի գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ:
Եթե դա չլինի, կարծում եմ և համոզված եմ, որ հաջորդ մեր արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի մեր խմբակցությունից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.