Վրաստանից ՌԴ ճանապարհը մինչև դեկտեմբերի 23-ը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ (վրաց-ռուսական սահման) տանող ճանապարհը փակ է վրացական կողմից և մինչև դեկտեմբերի 23-ը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր մեքենաների համար երթևեկությունը արգելափակվել է ձնահոսքի վտանգի պատճառով: Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն մարդատար մեքենաների համար։
Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ավելի քան 3 հազար տրանսպորտային միջոց (այդ թվում` հայկական բեռնատարները) վատ եղանակի պատճառով արգելափակվել են «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետի երկու կողմում:
Նշենք, որ Ռազմական–վրացական ճանապարհն այժմ միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.