Իտալացի պատգամավորները գոհունակություն են հայտնել հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ
Իտալացի 26 պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրենց գոհունակությունը հայտնելով դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ, հաղորդել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովա» գործակալությունը։
«ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանի մամուլի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել տասը ռազմագերիների։ Մենք ուրախ ենք, որ Եվրոպայի միջնորդությամբ բարելավման զգալի նշաններ են արձանագրվել։ Հուսով ենք, որ սա միայն սկիզբն է բոլոր անօրինական ձերբակալվածների ազատ արձակման համար, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը գտնելու համար խաղաղ բանակցությունները կշարունակվեն»։
Դեկտեմբերի 10-ին պատգամավորները դիմել են վարչապետ Մարիո Դրագիին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գերեվարված զինվորականների և խաղաղ բնակիչների ազատ արձակումը Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման նախապայման դարձնել համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.