ԵԹԵ ՉԼԻՆԻ ԱՐՑԱԽԸ, ՀԱՋՈՐԴ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՌՈՒՍՆԵՐԸ ԿՎԱՐԵՆ ԿՈՒԼԻԿՈՎՈՅԻ ԴԱՇՏՈՒՄ
Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում Այս մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազույցում, որ ներկայացնում ենք ստորև:
-Մեկ տարուց ավելի է անցել Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից հետո, որի արդյունքները հայտնի են բոլորին: Ինչպիսի՞ն է այդ իրադարձությունների ձեր տեսլականը: Ի՞նչ էր դա ընդհանրապես:
-«Ղարաբաղյան երրորդ պատերազմը մեր ժողովրդի և պետականության պատմության ամենածանր փորձություններից էր, և մեզանից պահանջվում է դրա պատճառների բազմակողմանի, օբյեկտիվ և պրոֆեցիոնալ վերլուծություն անել: Ի դեպ, վերլուծությունը պետք է արվի ինչպես աշխարհակաղաքական կտրվածքով, այնպես էլ պետականաշինության գործընթացում»,- ասել է Բաբայանը՝ շեշտելով, որ 2020 թվականի պատերազմը նախորդ երկուսից (1990-94թթ. և 2016թ.) տարբերվում էր նրանով, որ այս անգամ Արցախի դեմ բացեիբաց կռվում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և միջազգային ահաբեկչական խմբավորումները:
«Գործնականում մենք ականտեսը դարձանք ագրեսիվ պետությունների և ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների միավորման՝ մի երևույթ, որը վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, հատկապես՝ Ռուսաստանի: Չէ՞ որ ակնհայտ է, թե ինչ սպառնալիքներ են Ռուսաստանի համար ներկայացնում էքսպանսիոնիստական ծրագրերը, որոնք չի թաքցնում հենց Թուրքիան: Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Անդրկովկասում արդեն մի շարք համակարգային աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հիմնականը Թուրքիայի պաշտոնական և անմիջական ներկայությունն է տարածաշրջանում, ինչը չէր եղել 1920 թվականից ի վեր»,- ընդգծել է Բաբայանը:
-Իսկ ի՞նչ դեր է Արցախն այսօր խաղում Անդրկովկասում արտաքին աշխարհաքաղաքական իրադրության պարագայում: Չի թուլացել արդյո՞ք նրա դերը պատերազմից հետո:
-«Այո՛, Ղարաբաղը ծանր վիրավոր է, սակայն դրանից նրա դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ չի նվազում, ես նույնիսկ կասեի, որ ներկայում նրա աշխարհաքաղաքական գործոնը հատուկ կարևորություն է ստանում: Եթե չլինի Արցախը, ապա Անդրկովկասում բոլորովին այլ պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրադրություն կձևավորվի, ինչը հղի է դոմինոյի էֆեկտով և ռազմաքաղաքական ցնցումներով Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Վոլգայի շրջանում, Կենտրոնական Ասիայում, Սինցզյանում, Մերձավոր և Միջին Արևելքում: Ժամանակի հետ այդ «աշխարհաքաղաքական համավարակը» կհասնի նաև Եվրոպա: Իրավիճակը նման է 30-ականների սկզբին տիրող իրավիճակին, երբ Հիտլերի հետ խաղը՝ հույս ունենալով նրա ագրեսիան ուղղել Արևելքի դեմ, ողբերգություն դարձավ բոլորի համար: Ի դեպ, Էրդողանը հրապարակավ հայտարարում է, որ Հիտլերը ղեկավարի կատարյալ օրինալ է: Այդ ամենը հատկապես վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, չէ որ փոքրիկ, ծանր վիրավոր Ղարաբաղը դեռևս լուրջ խոչընդոտ է այդ սարսափելի վեկտորների համար: Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում»:
-Փոխվել են արդյո՞ք Արցախի արտաքին քաղաքականության հիմնական նպատակները պատերազմից հետո:
-«Մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում է, հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը տարբեր երկրների հետ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը: Սրանք մեր արտաքին քաղաքականության ավանդական շեշտադրումներն են, որոնք անփոփոխ են մնացել:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի ապագային, ապա անկախ բոլոր փոփոխություններից և ցնցումներից՝ մեզ համար մի բան է մնում. մենք երբեք Ադրբեջանի մաս չենք լինի: Դա բացառվում է: Ցանկացած փորձ մեզ մտցնելու Ադրբեջանի կազմ կհանգեցնի կամ նոր արյունալի պատերազմի, կամ Արցախից հայերի հեռանալուն: Այլ տարբերակներ ուղղակի չկան»:
-ԼՂՀ արտաքին քաղաքական գործունեությունը շարունակվում է: Արդյո՞ք խոսք գնում է արտասահմանում ԼՂՀ ներկայացուցչությունների ընդլայնման մասին:
-«Այո, իհարկե, ԼՂՀ-ն շարունակում է բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն վարել: Մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, ինչպես արդեն ընդգծվել է, փոխհարաբերություններն են ՌԴ-ի հետ: Խոսելով արտասահմանում մեր ներկայացուցչությունների մասին՝ մենք միշտ նախապատվությունը տվել ենք ոչ թե քանակական բաղադրիչին, այլ որակական: Չնայած, որ մեր երկիրը փոքր է, և մեր ռեսուրսները սահմանափակ են, մենք բավականին պատրաստված, բարձր որակավորում ունեցող և հայրենասեր դիվանագիտական անձնակազմ ունենք: Մեր արտասահմանյան ներկայացուցչությունները մեծ ծավալի աշխատանք են կատարում, ինչպես նաև պաշտպանում են մեր երկրի շահերը տարբեր ատյաններում»:
-Կասկած չկա, որ ԼՂՀ-ին և առնվազն այստեղ գտնվող ռուս խաղաղապահներին անհրաժեշտ կլինի անվտանգ տրանսպորտային հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ Բաքվի միջով: Այս պահին խորհրդակցություններ ընթանո՞ւմ են այդ թեմայով:
«Ինչպես արդեն ասվել է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը մեր արտաքին քաղաքականության առանցքային առաջադրանքներից մեկն է: Դրա արդյունքը պետք է լինի այն, որ Արցախը և Ադրբեջանը հարևաններ դառնան: Միայն այդ դեպքում Արցախի և Ադրբեջանի միջև լիարժեք հաղորդակցական կապերի ստեղծումը հնարավոր կլինի: Քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախը վերացնելու մտքից, ակնհայտ է, որ վաղ է խոսել երկու երկրի միջև նորմալ գործող համակարգի մասին: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցություններն օգտագործելուն, ապա այդ հարցը բոլորովին այլ հարթության վրա է գտնվում և որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնպիսի քաղաքական հարցերի վրա, որոնցից են մեր կարգավիճակը, Արցախի ապագան և այլն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.
-
2024-11-22 14:18
В Армении с 4 февраля по 18 апреля 2025 года планируется провести сборы резервистов. Проект соответствующего решения представлен Министерством обороны РА на едином сайте публикации проектов правовых актов.