Գրիգորյան․ Քննարկվում է սկզբում Նախիջևանի միջոցով դեպի Իրան երկաթգիծ բացելու տարբերակը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում անցկացվող հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է, թե ինչ հարցեր են քննարկվում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմայով:
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը:
Քննարկման դրված տարբերակներից մեկն այն է, որ չսպասելով Մեղրիի և Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը, Նախիջևանով դեպի Իրան հաղորդակցություն բացվի (քանի որ նախկինում հայտարարվել էր, որ շինարարությունը կարող է երեք տարի տևել):
«Ցանկացած ապաշրջափակման հնարավորություն, որը կարելի է իրականացնել առկա ենթակառուցվածքի միջոցով, իհարկե, ցանկալի է մեզ համար։ Բայց դա բանակցությունների առարկա է, և դեռևս չեմ կարող ասել, թե ինչ համաձայնության կգանք»,– ՝ ասել է Գրիգորյանը`մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի քննարկումները:
Քննարկվել են նաև մեկ այլ՝ Իջևան-Ղազախ երկաթուղու (Հայաստանի հյուսիս-արևելքով) բացման հնարավորությունները։ Գրիգորյանը պարզաբանել է, որ այս փուլում քննարկվում են առավել իրատեսական նախագծեր, որոնք ծախսերի և արդյունքի ողջամիտ հարաբերակցություն են տալիս։
«Թեև օրակարգից ոչ մի տարբերակ չի հանվել, սակայն այժմ քննարկվում են բանակցությունների այս փուլի համար կիրառելի հարցեր»,-պարզաբանել է ՀՀ փոխվարչապետը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Նա հավելել է, որ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցն առայժմ քննարկվել է միայն հայեցակարգային մակարդակով՝ առանց որևէ մանրամասնության:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Գրիգորյանը իր ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ Երևանում անցկացրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.