Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ: Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր:
Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: Այս համատեքստում երկուստեք կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսման պայմանների ապահովումը:
Նշենք, որ Զասը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-25 19:39
В парламенте Уругвая отметили 60-летие признания страной Геноцида армян и почтили память жертв преступления, совершенного в 1915-1923 года в Османской Турции. Об этом сообщает центральный офис комитета «Ай Дат» Бюро АРФД.
-
2025-04-25 19:36
Встреча президента России Владимира Путина и спецпосланника президента США Стива Уиткоффа продолжалась три часа, сообщил помощник президента России Юрий Ушаков.
-
2025-04-25 19:34
Армянский пограничник погиб, подорвавшись на мине в Сюникской области. Об этом сообщает издание Armlur.
-
2025-04-25 19:32
Я вынужден констатировать факт того, что генеральный прокурор представила общественности неверную информацию об ужасном инциденте с пытками, имевшем место в отношении Самвела Варданяна. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.