Կայացել է միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Փոխվարչապետները հանդես են եկել նիստն ամփոփող ելույթներով և նիստի արդյունքում ստորագրել են արձանագրություն։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում, ողջունելով միջկառավարական նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, ինչպես նաև՝ պատերազմի բոլոր ցնցումներին ու տնտեսական հետևանքներին, երկու երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կայացած նիստի արդյունքում հաջողվել է հերթական անգամ խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը և բացահայտել հայ-ռուսական համագործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները։
Ելույթում ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ հայկական կողմը առավելագույն ջանքեր կգործադրի միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները։
Ամփոփելով՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան գործընկերներին նիստի շրջանակներում կառուցողական քննարկումների համար և խոսքը փոխանցել Ալեքսեյ Օվերչուկին։
Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.