Վրաստանում արդեն օմիկրոնով 24 ախտահարված կա
Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով ախտահարման թվաքանակը հասել Է 24-ի: Այս տվյալները հայտնել Է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ հանդես գալով ճեպազրույցում, որը տեղի Է ունեցել Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել են երկու օր առաջ՝ դեկտեմբերի 20-ին: Վարակը բերվել Է ԱՄՆ-ը և Դուբայից: «Մենք արդեն ունենք օմիկրոնով վարակման 24 հաստատված դեպք»: Դրանք բոլորն ընթանում են թեթև ձևով: Նրանք ստանում են ամբուլատոր բուժում»,-հայտարարել Է Գաբունիան: Նա հայտնել Է, որ նոր դեպքերի մի մասը հայտնաբերվել Է օմիկրոնով ախտահարված երկու քաղաքացիների շփումներից: Նոր շտամը հաստատվել Է ախտահարվածների հետ շփում ունեցած բոլոր անձանց մոտ:
Ինչպես նշել Է փոխնախարարը, օմիկրոնով բոլոր ախտահարվածները պատվաստված են: Դրա հետ մեկտեղ Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաղորդել Է, որ այժմ հետազոտվում են ախտահարվածների ևս 53 շփումները: Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին դեպքը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել Է դեկտեմբերի 20-ին: Վարակված անձինք Վրաստանի երկու քաղաքացիներ են, որոնք վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից և Դուբայից:
Խոսքը 24-ամյա երիտասարդ կնոջ և 26-ամյա տղամարդու մասին Է: Նրանք երկուսն Էլ պատվաստված են: Համաճարակաբանները հետազոտել են ախտահարվածների մի քանի տասնյակ շփումները: Կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակը հայտնաբերվել Է նոյեմբերի վերջին Աֆրիկայի հարավում: Նրա երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա:
Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն Է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող Է համեմատելի լինել Էբոլա վիրուսի հետ և ավելի վարակիչ Է, ինչպես դելտա շտամը, հաղորդել Է Sputnik-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: