Օվերչուկ․ Մոսկվան առաջարկել է գործարար խորհուրդ ստեղծել, Երևանն աջակցել է նախաձեռնությանը
Ռուսական կողմը հանդես է եկել Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կոչված է ընդլայնելու երկու երկրների մարզերի միջև կապերը, ամրապնդել բիզնես–շփումները, համատեղ արտադրություններ հիմնել։ Այս մասին Երևանում հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երկու երկրների մարզերի միջև կապերի ընդլայնման, գործարար շփումների ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության աշխուժացման, մեկ հարթակում այդ աշխատանքների համախմբման նպատակով ռուսական կողմը հանդես է եկել Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ», – հայտարարեց նա։
Օվերչուկի խոսքով` այս նախաձեռնությունն աջակցություն է ստացել հայկական կողմից և արձանագրվել միջկառավարական հանձնաժողովի նիստի ամփոփիչ արձանագրության մեջ։
«Մեր երկիրը շահագրգռված է համատեղ առևտուրն ու ներդրումներն ավելի ակտիվ զարգացնելու հարցում։ Ռուսական բիզնեսը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության զարգացման առումով», – նշեց ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով` առևտրատնտեսական համագործակցության աշխուժացման նպատակով մինչև 2025 թվականը Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական համագործակցությանն ուղղված միջկառավարական ծրագրի նախագիծ է նախապատրաստվել։ Ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն` այն կստորագրվի մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ։
ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել` մասնակցելու միջկառավարական խորհրդի նիստին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.