Последние новости

Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ևս հեռացավ Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության և այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարապետյանը:

Նա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2018 թ նոյեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին 44 կողմ 10 դեմ ձայներով անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին նոր քաղաքապետ է ընտրվել մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ