Ռուսական ընկերությունները հավակնում են մասնակցել Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածի զարգացմանը
Ռուսական ընկերությունները հավակնում են մասնակցել Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածի զարգացմանը։ Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությանը, ռուսական ընկերությունները Ղարաբաղում նախագծերի իրականացման 14 հայտ են ներկայացրել, այդ թվում՝ շինանյութերի, ջրի, սարքավորումների և կապի սարքերի արտադրության հայտեր։
«Ղարաբաղում նախագծերի իրականացման համար ռուսական ընկերություններից ներկայացվել է 14 հայտ (որպես ներդրող՝ չորս նախագիծ, իսկ որպես կապալառու՝ 10 նախագիծ)։ Նախագծերի մասնագիտացումն ուղղված է առևտրի և ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներին», - նշել են նախարարությունում։
Արդյունաբերության և առևտրի նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ ««Արազի հովտի տնտեսական գոտու» արդյունաբերական պարկում նախատեսվում է ստեղծել «Կամազ» միասնական սպասարկման կենտրոն և Գյանջայի ավտոմոբիլային գործարան, որտեղ սպասարկվելու են «Կամազ» սարքավորումներ, այլ բեռնատարներ և գյուղտեխնիկա: «ԻՆՆՈՊՐՈ» ՓԲԸ-ն նույնպես մասնակցում է Հորադիզ-Աղբենդ երկաթգծի կառուցման նախագծին, պայմանագրով ընկերության ծառայությունների արժեքը կազմում է 12 մլն մանաթ (ավելի քան 520 մլն ռուբլի): «Կկազմակերպվի շինանյութերի արտադրություն, կստեղծվեն ջրի, սարքավորումների, կապի սարքերի արտադրության ձեռնարկություններ, երկաթուղիների ազդանշանային համակարգ («Ռեյլ-Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ)», - հավելել են նախարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.