Ընդվզել են «Իմ քայլի» անդամներից ևս 2-ը
Երևանի ավագանու կազմում արդեն իսկ խժդժություններ են սկսվել. ավագանու անդամներից ոչ բոլորն են պատրաստվում շարունակել իրենց աշխատանքը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգչուհի Լիլիթ Պիպոյանը վայր է դնում ավագանու մանդատը։ Պիպոյանն իր որոշման մասին հայտնել է Facebook–ի էջում` բացատրելով, թե ինչի հետ է կապված իր քայլը։
Հայտնել էինք, որ Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին:
«Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև նախ չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ Բացի այդ, բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա»,–գրել է Պիպոյանը։
Նրա խոսքով` ավագանու ինստիտուտը պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:
Պիպոյանը նշել է նաև, որ, ցավոք, օդում առկախված է մնացել քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իր առաջարկը, որի համար նախապատրաստական աշխատանք էր կատարել վերջին ամիսների ընթացքում։
Երգչուհին հավելել է, որ իր աշխատանքը կհանձնի մշակութային գծով քաղաքապետի տեղակալին` հույսով, որ այն կյանքի կկոչվի:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ դուրս է գալիս խմբակցությունից։
«Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը նույնպես դիմում են ներկայացրել ավագանու իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Երկուսն էլ դեմ էին Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված գործընթացին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).