Արմեն Գրիգորյան․ Պատրաստ եմ Բաքու և Անկարա գնալ
Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ձևավորվող «3+3» կամ «3+2» ձևաչափին ՀՀ մասնակցությանն ու դրա շրջանակում հնարավոր օրակարգին։
Դիտարկմանը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ներկայացուցիչներն էլ Անկարա են գնալու, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու, հետո նաև՝ Բաքու, իսկ այդ երկրների ներկայացուցիչներն էլ Հայաստան այցելեն, Գրիգորյանն արձագանքեց․
«Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։
Տարածաշրջանային այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում, որին Հայաստանը ներկայացված է եղել ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով։ Վրաստանը, չնայած հանդիպման ժամանակ իր պետական դրոշի առկայությանը, չի մասնակցել հանդիպմանը, քանի որ դեմ է Ռուսաստանի մասնակցությամբ որևէ, այդ թվում՝ այս հարթակին մասնակցությանը։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հույս է հայտնել, որ Վրաստանը Անկարայում կայանալիք հաջորդ հանդիպմանը կմասնակցի, ինչին պաշտոնական Թբիլիսին դեռ չի արձագանքել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.