ԱԽ քարտուղար․ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների ստորագրած փաստաթուղթը Սյունիքի հատվածում զորքերը հետ քաշելու մասին չի եղել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների միջև ստորագրված փաստաթուղթը չի վերաբերել Սյունիքի ուղղությամբ ՀՀ զորքերը մի քանի կիլոմետր հետ քաշելու որոշումներին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էին, որ հայկական զորքերի հետ քաշման հրաման տալու և դրա հանգամանքի վերաբերյալ իրենց՝ տարբեր գերատեսչություններ հասցեագրած հարցումներին հակասական պատասխաններ են տրվել։ Եթե Մանուկյանի՝ ՀՀ Պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին ուղղված հարցմանն ի պատասխան նախարարը հայտնել էր, որ այդ հարցը ՊՆ-ի իրավասության տիրույթում չէ, ապա ԳՇ պետ Արտակ Դավթյանն իրեն ուղղվա նույնաբովանդակ հարցմանը պատասխանել էր, որ զորքերի հետ քաշումը տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարների՝ 2020թ․ դեկտեմբերին։ Պատգամավոր Մանուկյանը նշել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող ամբողջությամբ հրապարակել՝ ելնելով սահմանված գաղտնիության ռեժիմից։ Ավելի ուշ նույնաբովանդակ մեկ այլ հարցմանն ի պատասխան Պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր պատգամավորին, որ առկա է ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև ստորագրված փաստաթուղթ, բայց այն, ելնելով գաղտնիության ռեժիմից, չի կարող հրապարակվել։
Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հիշատակված հայտարարություններին և ներկայացրած փաստական տվյալներին, պնդում է՝ որևէ նոր բան չկա, և իշխանությունը որևէ բան չի թաքցրել։
«Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին հրապարակային խոսել ենք, վարչապետն ասել է՝ ինչու է զորքերը հետ քաշելու որոշումներ կայացրել։ Փաստաթուղթը լրիվ այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է եղել, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց ՀՀ-ում, Ադրբեջանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու։ Մենք այս մասին խոսել ենք, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 13:50
По информации Shamshyan.com, сегодня, 2 июня, начальник полиции, заместитель министра внутренних дел РА, генерал-майор полиции Арам Ованнисян ушёл в отставку с поста начальника полиции РА по собственному желанию в связи с выходом на пенсию.
-
2025-06-02 13:44
Между Арменией и Францией существует многогранная связь – диаспора, ассоциации, предприятия. Но есть и желание вести диалог между всеми этими акторами посредством контакта с государством вокруг стратегических приоритетов, то есть как каждый из нас, учитывая свои приоритеты, может повлиять на геополитическую ситуацию. Об этом заявил на 5-ой Конференции по децентрализованному сотрудничеству Армения-Франция 2 июня Чрезвычайный и полномочный посол Франции в Армении Оливье Декотиньи.
-
2025-06-02 13:05
Группа граждан провела акцию протеста у здания правительства Армении в поддержку Армянской Апостольской церкви, выразив возмущение в связи с резкими и оскорбительными высказываниями премьер-министра Никола Пашиняна в адрес духовенства.
-
2025-06-02 12:50
В Такасаки, префектура Гумма, Япония, 1 июня официально открылся первый в Азии центр TUMO, TUMO Гумма.