Последние новости

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ

Daily Express-ի անգլիական հրատարակությունը հրապարակել է Վիեննայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի հետազոտողների տվյալները։ Նրանք եկել են այն եզրակացության, որ մարդու երկարակեցության վրա, բացի հիմնական պատճառներից, ինչպիսիք են՝ սնվելը, կենսակերպը, ժառանգականությունը, ազդում է նաև կրթությունը։ Ավելին, փորձագետները նշում են, որ կրթված մարդը կարող է 10 տարով ավելի երկար ապրել, քան կրթություն չունեցողը, հայտնում է Planet-today-ը։

Գիտնականները, Վիեննայի տնտեսագիտության եվ բիզնեսի համալսարանից Կլեմենս Դանլերի և Կատարինա Պֆաֆի ղեկավարությամբ, ուսումնասիրել են 100 տարեկան մարդկանց կյանքը։ Նրանք պարզել են, որ այդ մարդկանց կրթությունն ազդել է այն բանի վրա, որ նրանք կարողացել են ապրել մինչև խոր ծերություն։

Հետազոտության հեղինակ Կատարինա Պֆաֆը պնդում է, որ կրթության ոլորտը կարող է օգնել առողջապահության ոլորտին, եթե պետությունը ճիշտ կրթական քաղաքականություն իրականացնի:

Նոր հետազոտություններն ապացուցել են, որ կրթությունն ազդում է կյանքի տևողության վրա։ Այս մասին 2016թ. գրել է Այզեկ Սասոնը, ով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտաշխատող է և ուսումնասիրել է առողջության ոլորտը: Այզեկը եկել է այն եզրակացության, որ կրթված ամերիկացիներն ավելի երկար են ապրում, ընդ որում՝ կյանքի տևողությամբ նրանց մեջ տարբերությունը մեծ չէ:

Սասոնը նաև պնդում է, որ կրթված սպիտակամորթ կանայք կարող են 9 տարի ավելի երկար ապրել չկրթվածներից, մինչդեռ տղամարդկանց դեպքում տարբերությունը 12 տարի է: Այդպես է նաև սևամորթների դեպքում։ 1990 թվականից նրանց կյանքի տևողությունը մեծացել է, ինչը կապված է սևամորթ բնակչության կրթության մակարդակի բարձրացման հետ։

Իհարկե, կարելի է ասել, որ կրթված մարդիկ ավելի լավ կենսապայմաններ ունեն և այդ պատճառով են նրանք ավելի երկար ապրում, սակայն այդ փաստը չի ապացուցվել։ Գիտնականները համոզված են, որ կրթված մարդիկ ունեն ճիշտ մտածելակերպ, որը թույլ է տալիս նրանց ճիշտ գործողություններ կատարել առօրյա կյանքում: Այս փաստը գիտականորեն ապացուցված է։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ